Найти тему
Հայաստանն այսօր

ԱՄՆ-ի հետախուզական ինքնաթիռը խախտել է Իրանի օդային սահմանները. ԶԼՄ

ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետախուզական ինքնաթիռը ապրիլի 2-ին խախտել է Իրանի օդային սահմանները: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով իրանական ԶԼՄ-ները:

Նրանց տվյալներով՝ ЕР-3Е ինքնաթիռը հատել է Իսլամական Հանրապետության օդային սահմանները Օմանի ծոցի հատվածում։ Դրանից հետո Իրանի ՌԾՈւ-ն բերվել է լիարժեք մարտական պատրաստության և նրա անձնակազմին նախազգուշացում է ուղարկել: Շուտով ինքնաթիռը վերադարձել է միջազգային օդային տարածք։

Նշվում է, որ Flightradar24 ծառայության տվյալների համաձայն՝ ինքնաթիռը շարունակում է ընթանալ Իրանի սահմանի երկայնքով՝ Օմանի ծոցի երկնքում:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում