Найти в Дзене
Հայաստանն այսօր

Ալեն Սիմոնյանը նշել է, թե ինչի պատճառով է Երևանի կենտրոնում միջադեպ տեղի ունեցել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Facebook-յան իր էջում արձագանքել է այսօր Երևանի կենտրոնում տեղի ունեցած միջադեպին։

Ըստ նրա՝ կանադահայ Կարեն Մկրտչյանն առաջին անգամ չէ, որ մոտեցել և վիրավորանք է հնչեցրել իր հասցեին։ «առաջին անգամ մեկ ամիս առաջ արհամարհեցի, երկրորդ անգամ, բնական է, իր խոսքի ազատությանը և վիրավորանքին հակադրեցի իմ կարծիքը իր մասին, իմ ազատությունը, հետո ինքը մտավ ՖԲ եթեր և պատմեց կատարվածը»,-նշել է ԱԺ նախագահը։

Նա նաև հերքել է տեղեկությունը, թե ինքը 30-40 անվտանգության աշխատկից ունի։ «Ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան»,-հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ կանադահայ Կարեն Մկրտչյանը Facebook-յան ուղիղ եթերում այսօր հայտնել է, որ Ալեն Սիմոնյանն այսօր Կասկադում իր «երեսին է թքել»։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում