Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքի հանրային այգին վերանվանվել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով։ Այս մասին հայտնում են տեղի հայ համայնքի ներկայացուցիչները։ Նշվում է, որ հանրային այգին Շառլ Ազնավուրի անունով անվանակոչելու որոշումը միաձայն ընդունել է Պետախ Տիվկայի քաղաքային խորհուրդը՝ քաղաքապետ Ռամի Գրինպերկի գլխավորությամբ։ Բացման արարողությանը Երուսաղեմի հայոց պատրիարքարանից մասնակցել են դիվանապետ Տ․Աղան աբեղա Գոգչյանը, Հոգեշնորհ Տ. Վազգէն Աբղ. Ալեքյանը։ Այգում բացված հուշաքարի վրա արված է հետևյալ գրառումը․ ««Շառլ Ազնավուր (1924-2018)․ Երգիչ, երգահան, դերասան, ֆրանսացի, համաշխարհային շանսոնյե, ով կյանքը նվիրել է իր ծննդավայր Հայաստանին և արժանացել է Ազգային հերոսի կոչման: Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ Ազնավուրյան ընտանիքին հաջողվել է բնաջնջումից փրկել տասնյակ հրեական ընտանիքների»: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Իսրայելի քաղաքներից մեկի այգին վերանվանել են Շառլ Ազնավուրի անունով
3 апреля 20233 апр 2023
~1 мин