Տեղ համայնքի ողջ սահմանային հատվածում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցություններ են ընթացել հայ-ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների միջև, սակայն արդյունք չեն տվել: Այս մասին հայտնել է «Հրապարակ»-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին: «Ըստ մեր աղբյուրի՝ Սյունիքում է եղել նաեւ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։ Փորձել են ադրբեջանցիներին համոզել՝ փոքր-ինչ նահանջել նախորդ օրը գրաված դիրքերից՝ առնվազն մինչեւ Բարեկամության արձանի հատվածը, որի շուրջը, ըստ տեղեկությունների, նախնական պայմանավորվածություններ են եղել։ Սակայն բանակցություններն անպտուղ են եղել, եւ ադրբեջանական զինուժը շարունակում է խրամատավորվել Տեղ համայնքից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող այգիներում»,- գրել է թերթը: Ըստ թերթի հայտնած տեղեկությունների՝ երեկ՝ մարտի 31-ին, անգամ ձեռնամարտ է եղել հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև, չնայած 2020 թվականից հետո Տեղ համայնքի տարածքում հայ դիրքապահներ չեն տեղակայվել, եւ ընդամենը մեկ կամ երկու ռուսական խաղաղապահների հենակետ է այստեղ եղել։ «Այդուհանդերձ,
ԶԼՄ-ները հայտնել են Տեղ համայնքում եռակողմ բանակցությունների ձախողման մասին
1 апреля 20231 апр 2023
16
~1 мин