Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Նախկին գլխավոր դատախազը պատրաստ է իր մասնագիտական գիտելիքներով ծառայել Արցախին

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը այս օրերին Արցախում է, դրան զուգահեռ մամուլում լուրեր են շրջանառվում, որ նա նշանակվելու է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում Դավթյանն անդրադարձել է Արցախի դատախազի պաշտոնում նշանակվելու լուրերին, իր՝ Արցախ այցի նպատակներին։  «Իմ այցը Արցախ նվազագույնն է, որ կարող եմ այս պահին անել, շատերը պետք է գան: Պաշտոնավարման ավարտից հետո սա ամենևին էլ  իմ առաջին այցը չէ Արցախ»,-հայտնել է Դավթյանը։  Նա հայտնել է, որ դեռևս նախորդ տարի սեպտեմբերի երկուսին՝ Արցախի անկախության տոնին, գտնվելով Ստեփանակերտում՝ պատրաստակամություն է հայտնել աջակցել Արցախին։ «Իմ համեստ ներդրմամբ պատրաստ եմ աջակցել խնդիրների լուծմանը, ընդ որում՝ հնարավոր ցանկացած եղանակով և ըստ անհրաժեշտության: Նպատակս մեկն է՝ պարզապես այս դժվար պահերին գտնվել Արցախի, Արցախի ժողովրդի  կողքին»,-հայտարարել է նա։ Նա ընդգծել է, որ պատրաստ է ծառայել այնտեղ,  որտեղ իր մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները արդյունավետություն կապահովեն:  «Ինձ համար կարևոր

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը այս օրերին Արցախում է, դրան զուգահեռ մամուլում լուրեր են շրջանառվում, որ նա նշանակվելու է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում Դավթյանն անդրադարձել է Արցախի դատախազի պաշտոնում նշանակվելու լուրերին, իր՝ Արցախ այցի նպատակներին։ 

«Իմ այցը Արցախ նվազագույնն է, որ կարող եմ այս պահին անել, շատերը պետք է գան: Պաշտոնավարման ավարտից հետո սա ամենևին էլ  իմ առաջին այցը չէ Արցախ»,-հայտնել է Դավթյանը։  Նա հայտնել է, որ դեռևս նախորդ տարի սեպտեմբերի երկուսին՝ Արցախի անկախության տոնին, գտնվելով Ստեփանակերտում՝ պատրաստակամություն է հայտնել աջակցել Արցախին։ «Իմ համեստ ներդրմամբ պատրաստ եմ աջակցել խնդիրների լուծմանը, ընդ որում՝ հնարավոր ցանկացած եղանակով և ըստ անհրաժեշտության: Նպատակս մեկն է՝ պարզապես այս դժվար պահերին գտնվել Արցախի, Արցախի ժողովրդի  կողքին»,-հայտարարել է նա։ Նա ընդգծել է, որ պատրաստ է ծառայել այնտեղ,  որտեղ իր մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները արդյունավետություն կապահովեն: 

«Ինձ համար կարևոր չէ ծառայողական կարգավիճակը ընդհանրապես, դա, իհարկե, հարթակն է կոնկրետ պատասխանատվության  ու անելիքի, բայց առանց դրա էլ կարելի է օգտակար լինել: Բացարձակ անընդունելի է այսօր Արցախում ծառայողական որևէ դիրքում մրցակցության միտք գեներացնելը»,-հայտարարել է նա։ 2016 թվականի հունիսին Արթուր Դավթյանը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։ Նույն թվականի սեպտեմբերին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում