Անվտանգության ակադեմիայի սպորտ դահլիճում այսօր բռնկված հրդեհը մարվել է։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակից Աշոտ Ահարոնյանը։ Ավելի վաղ ՆԳՆ-ն տեղեկացրել էր, որ մարտի 31-ին, ժամը 14:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի 24 հասցեում՝ Անվտանգության ակադեմիայի սպորտ դահլիճում, հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել 6 հարկանի շինության սենյակներից մեկում՝ մոտ 300-400 քմ: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Անվտանգության ակադեմիայի սպորտ դահլիճում բռնկված հրդեհը մարվել է
31 марта 202331 мар 2023
~1 мин