ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը մշտական պատրաստակամության մեջ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ինչ վերաբերում է կոլեկտիվ անվտանգության կովկասյան տարածաշրջանին, կազմակերպությունը մշտական պատրաստակամության մեջ է ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու հայ-ադրբեջանական սահման՝ Հայաստանի անվտանգության ապահովելու և այլ օգնություն ցուցաբերելու նպատակով», - ասել է Շուվալովը: Ավելի վաղ ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին և Ղարաբաղում իրավիճակը հղի էր անվանել լուրջ ապակայունացումով։ «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է հղի լինել լուրջ ապակայունացմամբ։ Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված ռիսկերը մնում են արդիական»,- նշել էր քարտուղարությունը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովն ասել էր, որ կովկասյան տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև
ՀԱՊԿ-ը հայտարարել է հայ-ադրբեջանական սահման առաքելություն ուղարկելու պատրաստակամության մասին
31 марта 202331 мар 2023
16
2 мин