Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի գոտում հղի է լուրջ ապակայունացմամբ։ Այս մասին հայտարարել են ՀԱՊԿ քարտուղարությունում կազմակերպության կենտրոնակայանում ղեկավարության ընդլայնված կազմով հանդիպման արդյունքներով։ Փոխանցում է TACC գործակալությունը։ «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գնահատմամբ՝ իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է հղի լինել լուրջ ապակայունացմամբ: Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հետ կապված ռիսկերը մնում են արդիական»,- նշել է քարտուղարությունը: Կովկասյան տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը պահպանվում է երկար տարիների հակասությունների արդյունքում, հավելել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը։ «Կազմակերպությունը մշտական պատրաստակամության մեջ է Հայաստանի անվտանգության ապահովման շահերից ելնելով ՀԱՊԿ առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման և այլ օգնություն ցուցաբերել», - ասել է ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական
Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և ԼՂ-ում հղի է լուրջ ապակայունացմամբ․ ՀԱՊԿ
31 марта 202331 мар 2023
2 мин