Բրյուսելում շահագրգռված չեն Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության հաստատմամբ և դիրքորոշումների մերձեցմամբ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով գարնանը Ադրբեջանի հարձակման վտանգի մասին ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի հայտարարությունը: «Իրենց անշնորհք, ոչ պրոֆեսիոնալ, չմտածված, անազնիվ ակտիվությամբ Բաքվի և Երևանի միջև հակասություն են հրահրում»,-ընդգծել է Զախարովան՝ նկատի ունենալով ԵՄ-ին: Դիվանագետի խոսքով՝ ափսոսանք է առաջացնում այն հանգամանքը, որ ԵՄ-ն բացարձակապես չի մտածում, թե Անդրկովկասում խաղաղության և կայունության համար ինչպիսի անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ անպատասխանատու քաղաքականությունը: «Մենք կոչ ենք անում հրաժարվել առճակատման նման սցենարներից։ Եվ կցանկանայի հիշեցնել, որ հենց Ռուսաստանի ջանքերով է հաջողվել կանգնեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված բախումը 2020 թվականի աշնանը, 2022 թվականի սեպտեմբերին»-ընդգծել Է Զախարովան։ Ավելի վաղ ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը Deutsche Welle-ի հետ զրույցում
ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Ադրբեջանի հարձակման ռիսկի մասին ԵՄ առաքելության ղեկավարի հայտարարությանը
31 марта 202331 мар 2023
9
1 мин