Սյունիքում այսօր ադրբեջանական կողմը՝ չսպասելով ճշգրտումներին, սահմանին տեղակայել է իր զորքերը։ Այս մասին պարզաբանում է ներկայացրել ՀՀ ԱԱԾ-ն։ Ըստ հաղորդագրության՝ սահմանային ճշգրտումներ են իրականացվել կապված 2022 թվականի օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածությունների, ըստ որոնց՝ 2023թ. ապրիլի 1-ից ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքը պետք է ավարտվի Կոռնիձորի կամուրջին:
«ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղին ապրիլի 1-ից պիտի անցնի Կոռնիձոր-Տեղ երթուղիով՝ միայն ՀՀ տարածքով»,-հայտնել են ԱԱԾ-ից։ Հաղորդվում է, որ 2022թ.-ի օգոստոսից հետո Լաչինի միջանցքը ՀՀ-ին կապող ճանապարհի մի հատվածը՝ Կոռնիձորի կամուրջից հետո կրկին անցնում էր Ադրբեջանի տարածքով: Ճանապարհի այդ հատվածն իր ամբողջ երկայնքով և իր հարակից տարածքով վերահսկվում էր ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից: