Найти тему
Հայաստանն այսօր

Մարտունու շրջանում խախտվել է հրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպքի մասին: «Հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել Մարտունու շրջանում։ Տուժածներ չկան», – ասվում է գերատեսչության մարտի 30-ի տեղեկագրում։

Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը՝ ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ, տվյալ փաստի առնչությամբ քննություն է անցկացնում: Մարտի 30-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր ադրբեջանցի զինվորականների կողմից Մարտունու շրջանի բնակիչների 3 գնդակոծության մասին:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում