Հայաստանն ամրապնդում է կապերը Հունաստանի հետ՝ ստորագրելով ռազմական համագործակցության նոր ծրագիր։ Այս մասին հայտնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։ Նշվում է, որ Հունաստանի ԶՈւ դաշնակից և բարեկամ երկրների հետ միջազգային համագործակցության շրջանակներում և Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի ծրագրերի պլանավորման համաձայն, ՀՀ ՊՆ Պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի Միջազգային կապերի բաժնի տնօրեն Վասիլիոս Ցամիի կողմից ստորագրվել է 2023 թվականի «Հունաստան-Հայաստան ռազմական համագործակցության ծրագիր» (Ռազմական համագործակցության ծրագիր)։ Դեսպանությունը մանրամասնում է, որ ծրագիրը ներառում է 21 գործողություն, որից 15-ը տեղի կունենա Հունաստանում, 6-ը՝ Հայաստանում:
Ծրագիրը ներառում է՝ համագործակցություն օպերատիվ գործողությունների ուսուցման գործում, հատուկ նշանակության ջոկատների-հատուկ գործողությունների ուժերի համատեղ պատրաստություն, համատեղ ուսուցում Էլեկտրոնային պատերազմների օբյեկտների մասի