Մարզերում այսօր ցերեկը, մարտի 31-ին, ապրիլի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, ապրիլի 2-ի և 3-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, մարտի 30-ին լեռնային, 31-ին լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Ապրիլի 2-ի և 3-ի գիշերը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում՝ մառախուղ, մարտի 30-ին հնարավոր է նաև ամպրոպ: Քամին հյուսիսարևմտյան է՝ 4-6 մ/վ, մարտի 30-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, ապրիլի 2-ին՝ 15-18 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկը կնվազի 5-8, 31-ին՝ ևս 6-8, ապրիլի 1-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով։ Երևանում այսօր ցերեկը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Մարտի 31-ին, ապրիլի 1-ինը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում մարտի 31-ի երեկոյան ժամերին՝ ձյան տեսքով։ Ապրիլի 2-4-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ ձնախառն անձրև։ Կենտրոնից նշում են, որ այսօրվա գնահա