Հայկական կաթնամթերքի հնարավոր արգելքը Ռուսաստան չի կրում քաղաքական ենթատեքստ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով Ռոսսելխոզնադզորի հնարավոր սահմանափակումների մասին հարցին՝ նշելով, որ ամեն ինչ արվում է սննդամթեերքի անվտանգության նկատառումներից ելնելով։ Պատասխանելով հարցին, թե օգտագործվո՞ւմ է արդյոք հայկական կաթնամթերքի մեջ իրանական հումք, որի պատճառով էլ Ռոսսելխոզնադորը կարող է արգելել ներմուծումը ՌԴ, Քերոբյանն ասաց, որ կիրառվում են։ «Երբեմն մենք նաև արտոնություններ ենք տալիս ընկերություններին կանթնային սերուցք ներմուծելու համար։ Դեռ պետք է քննարկենք։ Կան իրանական ընկերություններ, որոնք ԵԱՏՄ ռեեստրում են և թույլատրված է նրանցից կաթնասերուցք ներմուծել ՌԴ։ Ես այս հարցի լուծումն ավելի շուտ աշխատանքային քննարկման մեջ եմ տեսնում»,- ասաց Քերոբյանը՝ նշելով, որ հնարավոր լուծումներ կգտնեն։ Հարցին, թե չի՞ որակազրկվում արդյոք կաթնամթերքը, եթե չոր կաթնախառնուրդ է օգտագործվում արտադրության մեջ, նախարարը նշեց, որ սննդի անվտանգության տեսչա
Հայկական կաթնամթերքի հնարավոր արգելքը Ռուսաստան չի կրում քաղաքական ենթատեքստ․ Վահան Քերոբյան
30 марта 202330 мар 2023
1 мин