Ռուսական խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրել, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։ «Հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել Շուշիի շրջանում։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան», - ասվում է գերատեսչության մարտի 29-ի տեղեկագրում։ Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ տվյալ փաստի առնչությամբ քննություն է անցկացնում: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում