Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը պետք է հիմնված լինի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Իսրայելի ԱԳ նախարար Էլի Քոենի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Նա նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, երբ վերջ դրվեց պատերազմին, Ադրբեջանը «առաջ է տանում խաղաղության օրակարգը, սակայն Հայաստանը սպառնում է ագրեսիվ հռետորաբանությամբ»: «Ադրբեջանը հավատում է, որ հարաբերությունների կարգավորման համար այլընտրանք չկա, և դա պետք է հիմնված լինի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա։ Ադրբեջանը ձեռնամուխ է եղել ազատագրված տարածքների վերականգնմանը, կառուցում է «խելացի» քաղաքներ, վերակառուցում ավերված քաղաքները։ Մենք բարձր ենք գնահատում իսրայելական ընկերությունների շահագրգռվածությունն այդ գործընթացում», - ասել է Բայրամովը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Իսրայելին այն բանի համար, որ այդ երկիրը հայ-ադրբեջա