Найти тему
Հայաստանն այսօր

Խաչանովը հաղթել է աշխարհի 3-րդ ռակետին և դուրս եկել Մայամիի մրցաշարի քառորդ եզրափակիչ

Մայամիի մրցաշարի 1/8-րդ եզրափակիչ փուլում Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է աշխարհի 3-րդ ռակետ, Հունաստանի ներկայացուցիչ Ստեֆանոս Ցիցիպասին և դուրս եկել քառորդ եզրափակիչ, հայտնում է Championat.com-ը։

Մեկ ժամ 33 րոպե տևած մրցախաղում խաչանովը հաղթել է երկու սեթում՝ 7:6 (7:4), 6:4 հաշվով։ Սա Խաչանովի առաջին հաղթանակն է Ցիցիպասի նկատմամբ պաշտոնական հանդիպումներում։ Նախորդ վեց հանդիպումներն ավարտվել են հույն թենիսիստի հաղթանակով։

Մրցաշարի քառորդ եզրափակչում Խաչանովը ռակետը կխաչաձևի Ֆրանսիսկո Չերունդոլոյի (Արգենտինա) և Լորենցո Սոնեգոյի (Իտալիա) դիմակայության հաղթողի հետ։

Մայամիի ATP-1000 մրցաշարը մեկնարկել է մարտի 22-ին և կավարտվի ապրիլի 4-ին: Տղամարդկանց հեղինակավոր մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 8,8 մլն դոլար, որի գործող չեմպիոնն աշխարհի առաջին ռակետ Կարլոս Ալկարասն է։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում