Найти в Дзене
Հայաստանն այսօր

Ծեծկռտուք՝ Երևանում․ վիրավորների թվում են ՊՆ ՌՈ բարձրաստիճան ծառայողներ, Երևանի կայազորի քրեականի պետը

Մարտի 29-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ  է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում գործող ակումբներից մեկում վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունենում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Պարզվել է, որ ակումբի ներսում հաճախորդների և անվտանգության աշխատակիցների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը հետո վերածվել է ծեծկռտուքի, ինչ հետևանքով 4-5 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորների թվում են ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության ծառայողներ, այդ թվում՝ Երևանի կայազորի քրեական հետախուզության բաժնի պետ 36-ամյա Գրիգոր Հովհաննիսյանը, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները, ծեծկռտուքի մասնակիցների և վիրավորների ինքնությունը։ Նշվում է, որ վիճաբանությունը տեղի է ունեցել ռազմական ոստիկանության ծառայողների վատ պահվածքի պատճառով, իսկ անվտանգության աշխատակիցները մի քանի անգամ նրանց հորդորել են, որպեսզի իրենց պարկեշտ պահեն, ինչը դուր չի եկել նրանց։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում