Найти тему
Հայաստանն այսօր

Մարիամ Մկրտչյանը նախավերջին խաղափուլում հաղթել է ադրբեջանցի շախմատիստուհուն

Ավարտին է մոտենում կանանց շախմատի Եվրոպայի առաջնությունը։ Կայացել է նախավերջին՝ 10-րդ խաղափուլը։ Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներ են տոնել Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը և Լիլիթ Մկրտչյանը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Մարիամ Մկրտչյանը պարտության է մատնել ադրբեջանցի շախմատիստուհի Գյունայ Մամեդզադեին: Աննա Սարգսյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:

Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը 10 հնարավորից վաստակել են 7 միավոր և համապատասխանաբար զբաղեցնում են 6-րդ և 9-րդ հորիզոնականները:

Լիլիթ Մկրտչյանը և Մարիամ Մկրտչյանը վաստակել են 6.5 միավոր և համապատասխանաբար զբաղեցնում են 15-րդ և 18-րդ հորիզոնականները:

Հավելենք, որ Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում մարտի 17-ին մեկնարկած Եվրոպայի կանանց առաջնությունը կավարտվի մարտի 30-ին: Մասնակցում են 35 երկրների 140 շախմատիստներ։ Հայաստանը առաջնությունում ներկայացված է 6 շախմատիստով։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում