Найти тему
Հայաստանն այսօր

Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ

Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական  խաղում ոչ-ոքի խաղաց Կիպրոսի ընտրանու հետ։ Թիմերը խաղն ավարտեցին 2։2 հաշվով։

Առաջին խաղակեսն ավարտվել է մրցակցի առավելությամբ՝ 0-1 հաշվով։

Երկրորդ կեսի սկզբում Հայաստանի հավաքականի նորեկ Հրանտ Լեոն Ռանոսը նախ հավասարեցրեց հաշիվը, ապա առաջ մղեց Հայաստանին՝ 2-1։ Խաղավերջում Կիպրոսին հաջողվեց հավասարեցնել հաշիվը՝ 2-2։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում