Найти в Дзене
Հայաստանն այսօր

Թուրքիայի ընդդիմությունը պահանջել է հանել Էրդողանի թեկնածությունը

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները պահանջել են հանել գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը մայիսին կայանալիք նախագահական ընտրություններից: Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Ընդդիմադիրները համապատասխան դիմումն ուղարկել են Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողով։

Էրդողանի առաջադրումը չեղարկելու պահանջով հանդես են եկել «Լավ կուսակցությունը», «Ժողովրդավարություն և առաջընթաց», «Հայրենիք» կուսակցությունները։ Նրանք բոլորն աջակցում են Թուրքիայի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին։

Թուրքիայի գործող նախագահ, «Հանրապետական դաշինքի» միասնական թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 21-ին ընտրություններում պաշտոնապես նախագահի թեկնածու է առաջադրվել։ Թուրքիայում մարտի 18-ին մեկնարկել է նախագահական ընտրությունների քարոզարշավը։

Ընտրությունների անցկացման մասին հրամանագիրը Էրդողանը ստորագրել է մարտի 10-ին։ Դրանք տեղի կունենան մայիսի 14-ին։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում