Найти в Дзене
Հայաստանն այսօր

Միխայիլ Գալուստյանի կրտսեր դուստրը մանկական հագուստի դիզայներ է դարձել

Ռուսաստանաբնակ հայազգի դերասան Միխայիլ Գալուստյանի կրտսեր դուստրը՝ 11-ամյա Ալինան, մանկական հագուստի նորաձևության դիզայներ է դարձել։ Այս մասին գրում է mk.ru-ն։ Աղջիկն արդեն ցուցադրել է իր աշխատանքի առաջին արդյունքը. նա պոդիում է բարձրացել սեփական արտադրության վառ կոստյումով։

«Ես գնում էի գնումներ կատարելու և հասկանում էի, որ իմ տարիքին համապատասխան նորմալ հագուստ չունեմ։ Այդ ժամանակ որոշեցի ինքս ստեղծել իմ հավաքածուն։ Ինձ մի քիչ մայրս էր հուշում»,-պատմել է աղջիկը։

Գալուստյանի կնոջ՝ Վիկտորիայի խոսքով՝ դուստրը էսքիզներ է արել ապագա հավաքածուի համար, իսկ ավագ քույրը՝ Էստելլան, օգնել է իրեն ընտրել հագուստի գույնն ու աքսեսուարները։

«Նա եկավ մեզ մոտ և ասաց՝ մայրիկ և հայրիկ, ես կարելու եմ իմ հագուստի հավաքածուն։ Մենք ասացինք, որ աջակցում ենք իրեն։ Աղջիկս մեզ հետ, իհարկե, խորհրդակցել է»,-ասաց նա։

Դերասանի կինը պատմել է, որ ինքն ու ամուսինը հագուստ ընտրելիս օգտվում են դստեր խորհուրդներից։
«Նա շատ լավ ճաշակ ունի, և կարծում եմ, որ նա կշարունակի զարգանալ այդ ուղղությամբ»,-կարծում է Վիկտորիան:

Երիտասարդ դիզայների մայրը չի պատասխանել այն հարցին, թե ով է ֆինանսապես աջակցել դստերը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում