Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին կոչ է արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը և ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին։ Այդ մասին նա հայտարարել է երկրի խորհրդարանում լսումների ժամանակ՝ մեկնաբանելով պատգամավոր Ժան Յիպի խնդրանքը՝ ներկայացնելու Կանադայի կառավարության ձեռնարկած քայլերն այս հարցում։ Խորհրդարանում քննարկումների ժամանակ պատգամավոր Յիպը ներկայացրել է Կանադայի հայ համայնքի մտահոգությունը՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում աճող լարվածության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։ Պատգամավորը հիշեցրել է, որ Լաչինի միջանցքն արդեն 100 օրից ավելի արգելափակված է, ինչը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի։ «Կիսում եմ Կանադայի և Լեռնային Ղարաբաղի հայերի մտահոգությունը։ Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի իշխանություններին բացել Լաչինի միջանցքը, մենք պետք է կանխենք հումանիտար ճգնաժամի սրումը. Կանադան աջակցում է 2020 թվականի հրադադարի հայտարարությանը՝ ներառյալ հայ ռազմագերիների վերադարձին»,- պատասխանել է Ժոլին։ Կանադայի արտգործնախարարն ընդգծել է, որ անհրաժե
Կանադայի ԱԳ նախարարը Բաքվին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը և ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին
28 марта 202328 мар 2023
1 мин