Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի առաջնության 9-րդ տուրում

Հայ շախմատիստուհի Սուսաննա Գաբոյանը հաղթել է Եվրոպայի առաջնության 9-րդ տուրում, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Աննա Սարգսյանը, Էլինա Դանիելյանը և Պոլինա Կոբակը ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները։ Աննա Սարգսյանը 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր։ Դանիելյանը վաստակել է 6 միավոր, Մարիամ Մկրտչյանն ու Լիլիթ Մկրտչյանը՝ 5,5-ական, Սուսաննա Գաբոյանը՝ 5, Պոլինա Կոբակը՝ 4 միավոր։ Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում մարտի 17-ին մեկնարկել է Եվրոպայի կանանց առաջնությունը: Այն կավարտվի մարտի 30-ին: Մասնակցում են 35 երկրների 140 շախմատիստներ։ Հայաստանը առաջնությունում ներկայացված է 6 շախմատիստով։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում

Հայ շախմատիստուհի Սուսաննա Գաբոյանը հաղթել է Եվրոպայի առաջնության 9-րդ տուրում, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Աննա Սարգսյանը, Էլինա Դանիելյանը և Պոլինա Կոբակը ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները։

Աննա Սարգսյանը 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր։ Դանիելյանը վաստակել է 6 միավոր, Մարիամ Մկրտչյանն ու Լիլիթ Մկրտչյանը՝ 5,5-ական, Սուսաննա Գաբոյանը՝ 5, Պոլինա Կոբակը՝ 4 միավոր։

Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում մարտի 17-ին մեկնարկել է Եվրոպայի կանանց առաջնությունը: Այն կավարտվի մարտի 30-ին: Մասնակցում են 35 երկրների 140 շախմատիստներ։ Հայաստանը առաջնությունում ներկայացված է 6 շախմատիստով։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում