Ռուսաստանի տնտեսությունը, հաշվի առնելով պատժամիջոցների շարունակականությունը, ապագայում էլ հիմնված է լինելու ասիական պետությունների հետ առևտրի վրա, որի համար պետք է համապատասխան ենթակառուցվածքներ հիմնի և գործարկի: Այդ ուղղությամբ նա այժմ ակտիվ աշխատանքներ է փորձում իրականացնել: Armenia Today-ին տված հարցազրույցում այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի Տնտեսական հետազոտությունների գրասենյակի ղեկավար, տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Նա նշեց, որ մինչև ռուս-ուկրաինական հակամարտությունը Ռուսաստանը բավականին լուրջ ենթակառուցվածքներ էր կառուցում դեպի Եվրոպա՝ Հյուսիսային հոսքը, տարբեր երկաթգծեր, որոնք կային Խորհրդային միությունից հետո: Այժմ սակայն շուկայի փոփոխության համար մի շարք գործոններ են հաշվի առնվում ըստ Պարսյանի: «Առաջինը՝ ճանապարհը հնարավորինս կարճ լինի, երկրորդը՝ անվտանգ, երրորդը՝ իրատեսական լինի, չլինեն քաղաքական խնդիրներ»,- ասաց նա: Տնտեսագետը պարզաբանեց, որ թեև Հայաստանով ճանապարհն անցկացնելը ՌԴ-ի համար նույնպես հետաքրքիր է, սակայն ճանապարհը Ռուսաստանից եկող բեռների համար ավելի կարճ է Ադրբեջանով:
Փորձագետը պարզաբանել է, թե ինչու է ՌԴ-ն նախընտրում դեպի Իրան ելքը կազմակերպել Ադրբեջանի, այլ ոչ ՀՀ տարածքով
28 марта 202328 мар 2023
121
3 мин