Найти в Дзене
Հայաստանն այսօր

Արցախում զինապարտներն այլևս չեն մասնակցի քաղպաշտպանության միջոցառումներին

Արցախում փոփոխում են քաղպաշտպանության համակարգը, զինապարտներն այլևս չեն մասնակցի դրան։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի Facebook-յան էջից։

Ծրագրվել է ամբողջությամբ վերանայել ռազմական դրության ժամանակ զինապարտ քաղաքացիներին անվանական ամրագրման առկա մոտեցումը, նախատեսվել է կառավարության որոշմամբ սահմանել այն մասնագիտությունները և ծառայությունները, որոնց տիրապետող կամ որոնք մատուցող անձինք կարող են ներգրավվել քաղաքացիական պաշտպանության աշխատանքներին, պլանավորվել է ամբողջությամբ օգտագործել արցախյան պատերազմի վետերանների, հաշմանդամների ու այլ անձանց հնարավորություններն այնպես, որպեսզի ամբողջությամբ վերացվի քաղաքացիական պաշտպանության աշխատանքներին զինապարտ քաղաքացիներին ներգրավելու անհրաժեշտությունը:

Նշվում է, որ քաղաքացիական պաշտպանության աշխատանքներին ներգրավված յուրաքանչյուր անձ առաջիկայում կստանա համապատասխան քարտ, որում նշված կլինի նրա դերը, առաջադրված խնդիրը և պարտականությունները:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում