Բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Էրիկ Իսրայելյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ հրաժարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, մեկնում է արտերկիր և կմենամարտի այլ երկրի դրոշի ներքո։ Բռնցքամարտիկն իր որոշումը պարզաբանել է պատկան մարմինների անտարբերությամբ, որոնք «իր հաջողությունները չեն գնահատում»։ «Հայաստանը 13 տարի աշխարհի չեմպիոն չի ունեցել, իսկ ես դարձա աշխարհի չեմպիոն, մեկ տարվա մեջ դարձա նաև Եվրոպայի չեմպիոն։ Մինչ այսօր ոչինչ չեն արել իմ տիտղոսների համար։ Ես մարդ եմ, և պետք չէ այդպես վարվել չեմպիոնի հետ։ Սա բռնցքամարտ է, ոչ թե պար։ Միշտ ցանկացե եմ ՀՀ դրոշը բարձրացնել, հնչեցնել ՀՀ օրհներգը, սակայն հիմա հայտարարում եմ, որ հրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից և կմենամարտեմ այլ երկրում։ Հիշեք Էրիկ Իսրայելյան անուն-ազգանունը»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ Էրիկ Իսրայելյանը նոյեմբերին Իսպանիայում դարձել է երիտասարդների աշխարհի չեմպիոն՝ 60 կգ քաշային կարգում։ Իսպանիայից վերադառնալուց հետո նա դժգոհել էր, որ իրեն օդանավակայանում չեն ընդունել, արժանի վերաբերմունք չե
Հրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից և կմենամարտեմ այլ երկրի դրոշի ներքո․ աշխարհի չեմպիոն Էրիկ Իսրայելյան
27 марта 202327 мар 2023
260
2 мин