Найти тему
Հայաստանն այսօր

Ովքե՞ր են «Իմ քայլը» հիմնադրամին 300 հազար ու 110 մլն դրամ անանուն փոխանցումներ կատարողները

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ պարզաբանել է հիմնադրամին փոխացված խոշոր անանուն նվիրաբերության փաստը։ Ըստ պաշտոնական կայքի՝ անանուն փոխանցումների մեջ առկա է 300 000 ԱՄՆ դոլարի միանվագ փոխանցում, իսկ դրամական փոխանցումները ընդհանուր կազմել են 110 միլիոն դրամ։

Նրա խոսքով, ըստ գործող օրենսդրության, ինքն իրավունք չունի հրապարակել այն մարդկանց անունները, որոնք անանուն նվիրաբերություն են կատարել։ Դա հակասում է մարդու անձնական տվյալների պահպանության նորմին։

Ամեն տարվա մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում հիմնադրամը ՊԵԿ-ին է ներկայացնում նախորդ տարվա հաշվետվությունը, ասաց Հայրապետյանը՝ շեշտելով, որ հարկային մարմիններին նույնպես դոնորների տվյալները չեն փոխանցվում։

«Եթե որևէ լրագրող կարողանա գտնել որևէ բարերարի կամ անհատ ձեռներեցի Հայաստանում և Հայաստանից դուրս, որ կկարողանա փաստերով ցույց տալ, որ եղել է որևէ խոսակցություն, անգամ՝ ակնարկ, որ որևէ քրեական գործով անցնող բիզնեսմեն, նախկին պաշտոնյա, ՏԻՄ որևէ ներկայացուցիչ ունեցել է նման խոսակցություն, որ նվիրաբերություն ստանալու դեպքում կարող է ստանալ ինդուլգենցիաներ, ես պատասխանատու հայտարարում եմ, որ օրենքի ամբողջ խստությամբ կկրեմ պատասխանատվություն»,- ասաց Հայրապետյանը։

Միևնույն ժամանակ Հայրապետյանն ասաց, որ 300 000 դոլարը փոխանցել են ԱՄՆ-ից՝ Կալիֆորնիա նահանգ, գումարը 2021 թվականի մարտին է փոխանցվել և ծառայել կրթաթշակներ տրամադրելու նպատակին։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում