Найти тему
Հայաստանն այսօր

Հայտնի է Հայաստան-Կիպրոս հանդիպումն սպասարկող մրցավարական անձնակազմը

Հայաստան-Կիպրոս ընկերական հանդիպումը կսպասարկի մոլդովական մրցավարական անձնակազմը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Դումիտրու Մոնտեանը (Մոլդովա)։ Մրցավարի օգնականներն են Վադիմ Վիկոլը (Մոլդովա) և Անատոլի Բասիուլը (Մոլդովա), 4-րդ պաշտոնյան է Հենրիկ Նալբանդյանը (Հայաստան)։

Հիշեցնենք, որ Հայաստան-Կիպրոս հանդիպումը կկայանա մարտի 28-ին` ժամը 19։00-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

Ավելի վաղ Հայաստանի հավաքականը ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի առաջին խաղում 1։2 հաշվով զիջել էր Թուրքիայի ընտրանուն։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում