Baykar Makina-ի տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարը հայտնել է, որ Bayraktar TB-3 հարվածային անօդաչու թռչող սարքի առաջին թռիչքին հաշված օրեր են մնացել։ Այս մասին տեղեկացնում է Անադոլու գործակալությունը։ Նշվում է, որ Բայրաքթարը սոցիալական ցանցերում տարածել է թուրքական նոր անօդաչու թռչող սարքի նկարները։ Նա բացատրել է, որ լուսանկարներն արվել են սուրբ Ռամադան ամսվա մեկնարկից առաջ։ «Առաջին անօդաչու թռչող սարքին հաշված օրեր են մնացել»,- գրել է նա Թվիթերի իր էջում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ թուրքական Baykar ընկերությունը պատրաստվում է իր հարվածային անօդաչուները վերազինել «երկինք-երկինք» հրթիռներով, համապատասխան փորձարկումներն արդեն ընթանում են։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Թուրքիայում պատրաստվում են փորձարկել Bayraktar TB-3 հարվածային ԱԹՍ-ն
27 марта 202327 мар 2023
24
~1 мин