Ավարտվել է Եվրոպայի կանանց 23-րդ առաջնության 8-րդ խաղափուլը: Այս մասին հայտնել է Շախմատի ֆեդերացիան։ Աննա Սարգսյանը հաղթել է Իրինա Բուլմագային և 8 հնարավորից վաստակելով 6 միավոր՝ այժմ գտնվում է 5-րդ հորիզոնականում: Իսկ Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը և Լիլիթ Մկրտչյանն ունեն 5.5 միավոր: Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում մարտի 17-ին մեկնարկել է Եվրոպայի կանանց առաջնությունը: Այն կավարտվի մարտի 30-ին: Մասնակցում են 35 երկրների 140 շախմատիստներ։ Հայաստանը առաջնությունում ներկայացված է 6 շախմատիստով։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Աննա Սարգսյանը հաղթել է մրցակցին շախմատի Եվրոպայի կանանց առաջնության 8-րդ խաղափուլում
27 марта 202327 мар 2023
~1 мин