Найти тему
Հայաստանն այսօր

Հայտնի են Սիսիան և Անի համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Հայտնի են Սիսիան և Անի համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հայտնում են, որ Սիսիան համայնքի ՏԻՄ ընտրություններում նախնական տվյալներով «Քաղաքացիական պայմանագիրը» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 64%-ը։

ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտնել է Անի խոշորացված համայնքի բանակավայրերի ընտրությունների արդյունքները։ Ըստ նախնական հաշվարկների՝ բնակավայրերի մեծ մասում հաղթանակ է տարել ՔՊ կուսակցությունը։

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Անի համայնքում առաջադրված են «Ազգ-համայնք» դաշինքը (կազմում` «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը և Ռեֆորմիստների կուսակցությունը՝ Արտակ Գևորգյան), «Իմ հզոր համայնք» (Արմենակ Նաջարյան), «Հայկական երազանք» (Ագուն Սաղաթելյան) և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները (Արման Սարիբեկյան):

Սյունիքի մարզի Սիսիան համայնքում առաջադրված են Հայաստանի հանրապետական, «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում