ՌԴ ՊՆ-ն հայտնել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման մասին։ «Հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել Մարտունու շրջանում։ Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերը տվյալ փաստի առնչությամբ քննություն են անցկացնում», - ասված է գերատեսչության մարտի 26-ի տեղեկատվական տեղեկագրում։ Ավելի վաղ Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ Մարտունու շրջանի երկու գյուղերի բնակիչներ հայտնվել են ադրբեջանական զինվորականների գնդակոծության տակ: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում