Найти тему
Հայաստանն այսօր

Համացանցում է հայտնվել ադրբեջանցի միլիարդատիրոջ՝ Պուտինին քննադատող զրույցի ձայնագրությունը

Համացանցում հրապարակվել է ադրբեջանական ծագմամբ ռուսաստանցի գործարար, ՌԴ Դաշնային խորհրդի նախկին անդամ Ֆարհադ Ահմեդովի և պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինի ենթադրաբար մասնակցությամբ հեռախոսազրույցի ձայնագրությունը:

Ռուսական ԶԼՄ-ների տվյալներով՝ ավելի քան կես ժամ տևողությամբ ձայնագրությունը հրապարակվել է մարտի 7-ին և հայտնվել ուկրաինական ԶԼՄ-ներում ու Telegram-յան ալիքներում: Զրույցի ընթացքում զրուցակիցները քննադատում են Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչներին և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Ինչպես հաղորդում է Ria.ru-ն՝ պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը ձայնագրությունը կեղծ է որակել:

«Հիմա համացանցում կեղծ ձայնագրություն է տարածվում՝ իբր իմ ձայնով և մի ազդեցիկ մարդու հետ զրույցով։ Այս ձայնը հաստատ ոչ մի կապ չունի ինձ հետ: Դա ֆեյք է»,-Պրիգոժինի խոսքը մեջբերել է գործակալությունը։

Forbes-ի 2022 թվականի ռուս միլիարդատերերի վարկանիշում գործարար Ֆարհադ Ահմեդովը զբաղեցրել է 49-րդ տեղը: Նրա կարողությունը գնահատվել է 1,7 միլիարդ դոլար։ Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալներով՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Ահմեդովը աջակցություն է ցուցաբերել ագրեսոր Ադրբեջանի զինված ուժերին:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում