Խաղաղապահներն ադրբեջանցիներին ելման դիրքեր վերադարձնելու համար բանակցություններ են վարում։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ «Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից մեկին ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն: Նրանք միևնույն ժամանակ բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար նրանց վերադարձը ելման դիրք»,-նշվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ դրան զուգահեռ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները ձեռնարկել ու ձեռնարկում են համապատասխան քայլեր՝ կանխելու ադրբեջանական հնարավոր հետագա գործողությունները: Արցախի իշխանությունները մշտական կապի մեջ են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ իրավիճակի կարգավորման ուղղությամբ բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելու նպատակով: Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանցիները հատել են արցախա-ադրբեջանական զորքերի շփման գիծը և վերահսկողություն հաստատել առաջնագծի կարևոր հանգույցներից մեկի նկատմամբ։ Լրացուցիչ
Խաղաղապահները դիրքավորվել են առաջխաղացում իրականացրած ադրբեջանցիների բարձունքում
27 марта 202327 мар 2023
2
~1 мин