Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում ավարտվեց Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը։ Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով պարտություն կրեց։ Խաղի 10-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ է դարձել Թուրքիայի հավաքականի պաշտպան Օզան Քաբակը՝ գնդակն ուղարկելով սեփական դարպասը: Թուրքիայի ընտրանու կազմում պատասխան գնդակը հեղինակեց Օրքուն Քյոքչուն՝ 35-րդ րոպեին: 64-րդ րոպեին Ակթուրկօղլուն առաջ մղեց մրցակցին՝ 1:2: Հիշեցնենք, որ Հայաստան-Թուրքիա հանդիպումը ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի առաջին հանդիպումն է։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում