ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմել և ցույց է տվել, թե որտեղ է գտնվելու Ակադեմիական քաղաքը։ Նա նշել է, որ այս վայրում կառուցվում է Հայաստանի ապագան։ Փաշինյանն ընդգծել է, որ քաղաքը կառուցվելու է Վահագնի թաղամասի, Պռոշյան բնակավայրի և Աշտարակ համայնքի միջին հատվածի միջև։ Փաշինյանը նաև նշել է, որ Ակադեմիական քաղաքի երեք հատվածները կմիացնի տրամվայը։ «Կարծում եմ՝ այստեղ շատ կարևոր մշակութային շերտ կա, որը նախկինում Երևանում էր, իսկ հիմա չունենք»,- ընդգծեց նա։ Վարչապետի խոսքով, եթե մասնագետները հաստատեն, ապա այս տարածքում կլինի նաև ֆուտբոլի ազգային մարզադաշտ։ Բացի ակադեմիական շենքերից, այստեղ կկառուցվի նաև ժամանակակից համերգասրահ, ընդգծել է վարչապետը։ «Այո, սա մեր պատասխանն է բոլոր մարտահրավերներին, որ ունենք, քանի որ կարծում եմ, որ Հայաստանի ապագան կրթության, գիտության, արվեստի մեջ է»,- ասել է նա։ Վարչապետն ընդգծել է, որ ուժեղ անվտանգության համակարգ նշանակում է կրթություն, գիտություն և մշակույթ։ «Ես ապրում եմ այս ծրագրով։ Այստեղ պետք է կառուցվի Հայաստանի ապագան։ Ապ
«Այս վայրում է կառուցվում Հայաստանի ապագան»․ Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել Ակադեմիական քաղաքի շինհրապարակը
27 марта 202327 мар 2023
1
1 мин