Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Երևանում 24-ամյա կինը 2021թ․ նոյեմբերից ենթարկվել է սեռական շահագործման։ «Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևան քաղաքի 45-ամյա բնակչուհի Գ․Ա․-ն, տեղեկանալով 24-ամյա կնոջ կողմից պոռնկությամբ զբաղվելու ցանկության մասին, նրան առաջարկել է իր ենթակայությամբ զբաղվել պոռնկությամբ՝ խոստանալով ապահովել հաճախորդներով, ինչին վերջինս համաձայնվել է»,- ասված է ահղորդագրությունում: Նշվում է, որ 2021թ․ նոյեմբերից Երևան քաղաքի 45-ամյա բնակչուհին 24-ամյա կնոջն ամենօրյա ռեժիմով ենթարկել է սեռական շահագործման։ Վերջինիս այդ վիճակի մեջ պահելու դիտավորությամբ Գ․Ա․-ն սկսել է 24-ամյա կնոջ անունից և նրա համաձայնությամբ տարբեր անձանցից պարտքով ձեռք բերել հագուստ, սնունդ և այլ իրեր, իսկ պարտքերը պարտավորվել է մարել վերջինս: Ուռճացնելով նշված պարտքերը` Գ․Ա․-ն 24-ամյա կնոջից պահանջել է ամենօրյա ռեժիմով աշխատած գումարը տալ իրեն՝ դրանից երիտասարդ կնոջը վերադարձնելով ընդամենը կենսական կարիքները հոգալու համար բավարար միջոցներ։ Ժամանակի ընթացքում 24-ամյա կինը գիտակցելով, որ ենթար
Երիտասարդ կինը ենթարկվել է սեռական շահագործման․ թրաֆիքինգի համար մեղադրվողը կալանավորվել է․ ՔԿ
27 марта 202327 мар 2023
1 мин