Найти тему
Հայաստանն այսօր

Ինչպիսի՞ ջինսե տաբատներ ընտրել գարնանը և ո՞ր գույնի տաբատներն են թրենդային (Լուսանկարներ)

Ջինսե հագուստները զգեստապահարանի ամենակարևոր մասնիկներից մեկն են, որոնք կարելի է կրել ցանկացած ոճում՝ ստանալով տասնյակ տարբեր կերպարներ՝ տարբեր առիթների համար։ Եթե ձմռանը մարդիկ ավանդաբար կրում են ջինսե մուգ տաբատներ, ապա գարնանը ցանկանում են դրանք փոխել ավելի բաց երանգներով։ 

Thesymbol.ru-ն
ներկայացնում է սթրիթսթայլի հերոսուհիներին՝ գարնանային գեղեցիկ կերպարներով։ Նշվում է, որ նորաձևության ասպարեզ է վերադարձել ջինսերի և երկարաճիտ կոշիկների վաղուց մոռացված համադրությունը։ 

Անձրևային եղանակին խորհուրդ է տրվում տաբատը դնել երկարաճիտ կոշիկների մեջ, իսկ երբ արևային եղանակ լինի, կարելի է համադրել լայն ջինսե տաբատն ու սպորտային կոշիկները։ Պատկերը իսկապես գարնանային դարձնելու համար խորհուրդ չի տրվում հագուստը ծանրաբեռնել մուգ երանգներով։

-2
-3
-4
-5
-6
-7
-8

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում