Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության վերաբերյալ։ Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով շարունակվող ճգնաժամային իրավիճակին։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի, խաղաղության պայմանագրի, տարածաշրջանի հաղորդուղիների վերագործարկման հարցերի շուրջ։ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի առնչությամբ, ինչը խոչընդոտում է կայունությանն ու խաղաղությանը միտված ջանքերին։ Եվրոպական խորհրդի նախագահը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ նպաստելու տարածաշրջանում երկխոսությանն ու խաղաղությանը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 18-ին հայտարարել էր, որ Հայաստանը պետք է ընդունի Բաքվի պայմանները, եթե ցանկանում է «հանգիստ ապրել» 29 հազար քառ. կմ տարածքում: «Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառ.
Փաշինյանը Միշելին Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության մասին է տեղեկացրել
27 марта 202327 мар 2023
1 мин