Найти тему
Հայաստանն այսօր

Բարդ հնարքներ՝ Հայաստանի լեռներում. ռուսական ռազմաբազայի վարժանքները

Հայաստանի ռուսական ռազմակայանի բանակային ավիացիայի «Ми-8МТВ-5» և «Ка-52» ուղղաթիռների անձնակազմերը Հայաստանի բարձրլեռնային շրջանում ուսումնամարզական թռիչքների ժամանակ բարդ տարրեր պարունակող վարժանքներ են իրականացրել: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից: Օդաչուները բարդ աերոբատիկայի տարրեր և բարդ եղանակային պայմաններում մանևրելու հնարքներ են կիրառել:

Նրանք վայրէջք են կատարել Հայաստանի լեռնային բարդ հատվածներում՝ մշակելով որոնողափրկարարական աշխատանքներ, նաև լեռնային տեղանքում պայմանականորեն վիրավորների տարհանում են իրականացրել: Ռուսական ռազմակայանի բանակային ավիացիայի ուսումնամարզական թռիչքներին մասնակցել է թռիչքային և ինժեներատեխնիկական կազմի ավելի քան 120 զինծառայող, գործի են դրվել շուրջ 20 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ բանակային ավիացիայի «Ми-8МТВ-5» և «Ка-52» ուղղաթիռներ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում