Արցախի մի շարք քաղաքացիներ հայտնվել են ադրբեջանցիների կրակոցների թիրախում: Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունից: «Մարտի 26-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ ժամը 10:10-ի սահմաններում Սոս գյուղի բնակիչներ՝ Ռազմիկ Հարությունյանը և Երվանդ Բալայանը գյուղի վարչական տարածքի «Խզազեն տակ» կոչվող տեղամասի խաղողի այգում էտման և մաքրման աշխատանքներ են կատարել, երբ հակառակորդի դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել նրանց ուղղությամբ։ Նույն օրը` ժամը 11:05-ի սահմաններում, Թաղավարդ գյուղի բնակիչներ՝ Վովա Խաչատրյանը և Ռուբեն Ալավերդյանը նույն գյուղի վարչական տարածքում գտնվող «Շեխերի երես» կոչվող տեղամասի ցորենի դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս հայտնվել են ադրբեջանցի զինծառայողների կրակոցների թիրախում»-ընդգծել են ԱՀ ՆԳՆ-ում: Նշվում է նաև, որ հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակն
Արցախի մի շարք քաղաքացիներ հայտնվել են ադրբեջանցիների կրակոցների թիրախում. ԱՀ ՆԳՆ
26 марта 202326 мар 2023
2
1 мин