Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի երկու խախտման մասին: «Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրվել։ Տուժածներ չկան», – ասվում է գերատեսչության ապրիլի 6-ի տեղեկագրում։
Նշվում է, որ տվյալ փաստերի համաձայն՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունն անցկացնում է քննություն:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք