Վերջին ամիսներին դժվարացել էր շենգենյան վիզա ստանալու համար դեսպանատանը դիմում ներկայացնելու պայմանավորվածություն ամրագրելը, ինչի մասին մեր քաղաքացիները վերջին շրջանում թե՛ մամուլով, թե՛ տարբեր հարթակներում իրենց դժգոհություններն էին հայտնում: Այս առնչությամբ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ այսուհետ ևս դեսպանության կայքում յուրաքանչյուրը կարող է անվճար գրանցվել։ «Պայմանավորվորվածության ժամը կտրամադրվի դիմումի ներկայացման ժամկետից մոտավորապես 3 շաբաթ առաջ։ Այս փոփոխության արդյունքում ճամփորդող քաղաքացիները ավելի ապահով կարող են պլանավորել իրենց այցը»,-ասված է հայտարարության մեջ: Վիզա ստանալու դիմումի հետ կապված բոլոր մյուս մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Գերմանիայի դեսպանատունը վիզա ստանալու դիմումի նոր կարգ է սահմանել
7 апреля 20237 апр 2023
7
~1 мин