ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներողություն է խնդրել Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներից՝ օրեր առաջ իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի համար: Նա իր Facebook-յան էջում հայտարարությամբ է հանդես եկել: «Հաշվի առնելով, որ փողոցում ինձ հետ տեղի ունեցած միջադեպը շարունակում է քննարկվել, ուզում եմ արձագանքել։ Այո, ժողովրդավարությունը ենթադրում է, որ պաշտոնյան պետք է և կարող է քննադատվել, ինչու ոչ` կարող են նաեւ սադրանքներ տեղի ունենալ։ Մեր խնդիրն է դրանց չտրվելը։ Ես ցավում եմ, որ ինձ ուղղված անձնական վիրավորանքից հունից դուրս եկա: Վստահ եմ, որ արժանապատվություն ունեցող որևէ հայ մարդ չէր հանդուրժի նման վիրավորանքը, սակայն ընտրված պաշտոնյայի վրա դրված բարձր պատասխանատվությունը պիտի զսպող դեր ունենա: Սա նաև դաս է ինձ համար, որովհետև, ամենայն հավանականությամբ, ես և մեր թիմի այլ ներկայացուցիչներ ապագայում էլ կբախվենք նման իրավիճակների հետ»,-իր գրել է Սիմոնյանը: Նա ընդգծել է, որ սա պատշաճ առիթ է քաղաքական ընդդիմության համար, որ վերջինս վերանայի իր հռետորաբանությունը, անձնական վիրավորանքն
«Սա դաս է ինձ համար». Ալեն Սիմոնյանը ներողություն է խնդրել
6 апреля 20236 апр 2023
14
1 мин