Ջենիֆեր Լոպեսը հայտարարել է իր Delola ալկոհոլային ապրանքանիշի թողարկման մասին և արժանացել երկրպագուների քննադատությանը, ովքեր նշել են, որ երգչուհին ալկոհոլային խմիչք չի օգտագործում, ինչո՞ւ է նման ապրանքանիշ թողարկել։ Այս մասին գրում է Page Six-ը։ «Ես տասնամյակներ շարունակ անդադար աշխատում եմ, և ավելի ու ավելի եմ հասկանում, թե որքան կարևոր է վայելել կյանքը: Ես պարզապես ուզում էի ավելի լավ բան ստեղծել՝ լավագույն համով, լավագույն բաղադրիչներով, մի բան, որը ես կցանկանայի խմել ընկերներիս և ընտանիքիս հետ, և սա Delola-ն է»,- ասել է երգչուհին՝ գովազդելով նոր խմիչքը: Երգչուհու երկրպագուները մեկնաբանություններում շտապել են ասել, որ դատապարտում են երգչուհու՝ ալկոհոլային բրենդ թողարկելու որոշումը։ «Հիասթափեցնող է: Ինչո՞ւ չստեղծել ապրանքանիշ՝ հաշվի առնելով, որ դուք անկեղծորեն արտահայտվել եք ալկոհոլի բացասական ազդեցության մասին և ինքներդ չեք խմում: Սա այնքան տարբերվում է ձեր ապրանքանիշից, իսկապես հետաքրքիր է, թե ինչո՞ւ եք ալկոհոլ վաճառում», «Ջենիֆեր, դու չես խմում»: «Հասկանում եմ՝ փողը փող է, բայց ա
«Հիասթափեցնող է»․ երկրպագուները քննադատել են Ջենիֆեր Լոպեսի նոր ապրանքանիշը
6 апреля 20236 апр 2023
1 мин