Նման միջադեպերը որևէ երկրի պատիվ չեն բերում: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ դեպքին: «Մենք պետք է անենք ամեն հնարավորը, որ նման միջադեպեր առաջիկայում չկրկնվեն: Այս առումով մենք անելիք ունենք»,- ասել է նախարարը: Հիշեցնենք, որ կանադահայ Կարեն Մկրտչյանը Facebook-յան ուղիղ եթերում հայտնել էր, որ Ալեն Սիմոնյանը Կասկադում իր «երեսին է թքել»։ ԱԺ նախագահը Facebook-յան իր էջում արձագանքել էր Երևանի կենտրոնում տեղի ունեցած միջադեպին՝ նշելով, որ Կարեն Մկրտչյանն առաջին անգամ չէ, որ մոտեցել և վիրավորանք է հնչեցրել իր հասցեին։ «Առաջին անգամ մեկ ամիս առաջ արհամարհեցի, երկրորդ անգամ, բնական է, իր խոսքի ազատությանը և վիրավորանքին հակադրեցի իմ կարծիքը իր մասին, իմ ազատությունը, հետո ինքը մտավ ՖԲ եթեր և պատմեց կատարվածը»,- ասել էր նա։ Մանրամասները՝ տեսանյութում Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Նման միջադեպերը պատիվ չեն բերում. ԿԳՄՍ նախարարը՝ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ դեպքի մասին
6 апреля 20236 апр 2023
6
~1 мин