ԴԱՀԿ աշխատակից, փաստացի ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի վարորդ հանդիսացող Ա.Հ.-ն մասնակի վերականգնել է պետությանը պատճառված վնասը, հայտնում է դատախազությունը։ Գերատեսչությունից մանրամասնում են, որ վարորդը վերականգնել է պատճառված վնասի մի մասը՝ 2 մլն 985 հազար դրամը: Ա.Հ.-ն 2023 թ․ մարտի 27-ի դատավճռով՝ մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք կատարելու համար (վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակության օժանդակություն) և նրա նկատմամբ նշանակվել է պատիժ՝ ազատազրկում 4 տարի: 2018 թվականի նոյեմբերի 1-ին ընդունված «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ՝ Ա.Հ.-ն ազատվել է նշանակված պատժից: Նույն դատավճռով բավարարվել է նաև պատճառված վնասի չհատուցված մասի՝ 2 մլն 727 հազար 550 դրամի վնասը վերականգնելու վերաբերյալ դատախազի հայցը: Ըստ դ
Հրայր Թովմասյանի վարորդը մասնակի վերականգնել է պետությանը պատճառված վնասը
6 апреля 20236 апр 2023
1 мин