Այս տարվա հեկտեմբերի 19-20-ը Երևանում նախատեսվում է անցկացնել «Կանանց դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» խորագրով գագաթնաժողովը, որը, ըստ կառավարության, բխում է ՀՀ Գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023թթ․ռազմավարությունից:
Կառավարությունն այսօր հավանություն է տվել գագաթնաժողովի անցկացման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ի ներկայացրած նախագծին: Որպես միջոցառման համակազմակերպիչներ հանդես են գալու ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և «Կին քաղաքական առաջնորդներ» (Women Political Leaders-WPL) միջազգային ցանցը, իսկ Հայաստանը, որպես հյուրընկալող կողմ, նշված կազմակերպությանը պետք է 190 հազար եվրո փոխանցի (շուրջ 80 մլն դրամ-խմբ.)։
Նշվում է, որ Երևանում անցկացվելիք միջոցառմանը նախատեսվում է 200-250 բարձրաստիճան պաշտոնյաների, կին գործիչների մասնակցություն։ Նախագծից տեղեկանում ենք նաև, որ Հայաստանում գագաթնաժողովի անցկանման հետ կապված հարցերը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության նախագահ և հիմնադիր Սիլվանա Կոխ-Մեհրինը քննարկել են փետրվարի 18-ին Մյունխենում կայացած հանդիպման ժամանակ:
«Կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների խթանման, մասնակցային ժողովրդավարության, խաղաղության և արդարության խնդիրները և դրանց իրավունքահեն լուծումները ՀՀ զարգացման քաղաքականության և միջազգային համագործակցության կարևոր առաջնահերթություններ են»,- ասված է ԱԳՆ-ի նախագծում: