ՀՀ կառավարությունը երկրաշարժից տուժած Թուրքիային և Սիրիային կրկին հումանիտար օգնություն կտրամադրի: Այս մասին կառավարության նիստում այսօր որոշում ընդունվեց: Մասնավորապես, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ԱԻՆ-ին 23,494.0 հազար դրամ կհատկացնի, որով երկրաշարժից տուժած երկրներին սնունդ և անկողնային պարագաներ կտրամադրեն: Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում և Սիրիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի առնչությամբ՝ հայտնելով, որ Հայաստանը պատրաստ է օգնել։ Մինչ այս Հայաստանը մի քանի անգամ օգնություններ է ուղարկել Սիրա և Թուրքիա: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
ՀՀ կառավարությունը Թուրքիային և Սիրիային կրկին հումանիտար օգնություն կտրամադրի
6 апреля 20236 апр 2023
~1 мин